ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
30.03.2018 | 00:35

...թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել: Ասում են նաև` Արգամիչը ներդրողներ է բերել Հայաստան ու այդ մասին է խոսել: Նախագահականին մերձ աղբյուրներն էլ ասում են, թե Հովիկ Աբրահամյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ու Սերժ Սարգսյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել նախկին վարչապետի հետ` «ինչ-ինչ» հարցերի շուրջ:

Հիշենք. ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էր, իսկ առջևում ընտրություններ էին, Քոչարյան-Աբրահամյան զույգը հանդիպել էր ինքնաթիռում` գաղտնալսումը բացառելու համար:

Դիտվել է՝ 12316

Մեկնաբանություններ